Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կանխարգելենք կարմրուկը

Կանխարգելենք կարմրուկը

Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է: Վրաստանում այս օրերին դիտվում է կարմրուկի համաճարակ: Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության (http://ncdc.ge) 2013 թվականի ընթացքում գրանցվել է  կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են: Հիվանդացման դեպքերից 2726-ը արձանագրվել է Թբիլիսիում, որից 830-ը հոսպիտալացվել են: Գրանցված դեպքերի 432-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք` 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:


Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել: Սույն թվականի մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի դեպք՝ 5 տարեկան երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Դեպքի կապակցության իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ՝ հանրապետությունում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով:


Հաշվի առնելով ամառային օրերին ՀՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին և  ակտիվ հանգստի մեկնողներին՝ ուղևորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու և հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար: Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խումբ են նախկինում չհիվանդացած (կամ հիվանդացած, սակայն լաբորատոր հետազոտության չենթարկված) և կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող անձինք, հատկապես 15-29 տարեկանները:

Հիշեցնենք. որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է՝ մոտենում է 100%-ի: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է՝ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա: 

ՀԻՇԵՔ՝ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱԿ ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԸ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ Է :

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ